Պատահար է տեղի ունեցել Պարույր Սևակի փողոցում, տուժած կա
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Մայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և դիմային հատվածով կախվել դեպի շենքի բակային հատված. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։
Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԱՄՆ-ը կրկին վետո է դրել Գազայում հրադադար պահանջող ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա
-
Թրամփը հայտարարել է, որ հիմա Վլադիմիր Պուտինից հրադադար խնդրելու ժամանակը չէ
-
Հայաստանն ու Իտալիան քննարկում են՝ ինչպես բարձրացնել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
-
«Դարի գործարք»․ Պլանավորված և մշակված ծրագիրը շուտով կհրապարակեմ․ Զուրաբյան
-
Իսրայելական օդուժը հարվածել է Հըզբոլլահի Radwan հատուկ ստորաբաժանման զինապահեստներին
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է