Անչելոտին վերջապես խոսեց․ նա նշել է, թե երբ կհայտարարի իր ապագայի վերաբերյալ վերջանական որոշման մասի

03/05/2025 Սպորտ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակավ անդրադարձել է իր ապագայի վերաբերյալ խոսակցություններին՝ նշելով, թե երբ կհայտարարի վերջնական որոշման մասին։

«Շատ են խոսակցությունները Բրազիլիայի հավաքականը գլխավորելու վերաբերյալ։ Կարող եմ պարզաբանել՝ ես խորապես կապված եմ ակումբի, երկրպագուների և իմ ֆուտբոլիստների հետ։ Ունեմ մեծ հարգանք նրանց հանդեպ։ Իմ ապագայի մասին կխոսեմ մայիսի 25-ին՝ Լա Լիգայի վերջին տուրից հետո»,– Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ իտալացին կարող է լքել «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո՝ չնայած գործող պայմանագրին, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Անչելոտին դիտարկվում է որպես Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ