Կրեմլը որևէ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի Մոսկվա այցի մասին

Կրեմլը որևէ տեղեկություն չունի ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի մայիսի 9-ին Մոսկվա այցի մասին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Ես որևէ տեղեկություն չունեմ։ Այժմ ամերիկյան լրատվամիջոցները բազմաթիվ տարբեր հաղորդագրություններ են տալիս, երբեմն զարմանում ես, երբեմն չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց այս դեպքում ես պարզապես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուբիոյի՝ մայիսի 9-ին Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին հարցին։

–00—ՅՄ