Անսպասելի․ Ռեալի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա կիրակի՝ մայիսի 4-ին։
Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ուրբաթ օրը չի մարզվել ընդհանուր խմբի հետ։
Բելինգհեմը մարզվել է անհատական ծրագրով՝ ակումբի մարզաբժշկական կենտրոնում։ Իսպանական AS պարբերականի տեղեկություններով՝ նրա մասնակցությունը առաջիկա հանդիպմանը կասկածի տակ է։ Այս պահին հայտնի չէ նաև, թե որքան լուրջ են անգլիացու առողջական խնդիրները։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի կիրակի՝ Երևանի ժամանակով 16:00-ին։
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Իմ կռիվը Հայաստանում հեղինակություն ունենալու համար չէ. Սերժ Սարգսյան
-
Իրանը դիմել է տարածաշրջանի երկրներին՝ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
-
Մեր բոլոր մեղքերով միասին վերադառնանք Հիսուսին․ Քեսապի երիտասարդների հետ հավաք-զրույց է անցկացվել
-
ՀՀ դեսպանը Հռոմում մասնակցել է ֆաշիզմի դեմ պայքարողներին նվիրված հուշակոթողի բացմանը
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան