Չինաստանը գնահատում է ԱՄՆ-ի առաջարկները՝ առևտրային բանակցություններ սկսելու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Չինաստանը հայտարարել է, որ ներկայումս գնահատում է Միացյալ Նահանգների առաջարկները՝ ուղղված երկու երկրների միջև առևտրային բանակցությունների վերսկսմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով CNN-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով Պեկինի դիրքորոշման որոշակի մեղմացումը, որը կարող է ճանապարհ հարթել բանակցությունների համար։
«Վերջերս Միացյալ Նահանգները մի շարք ուղերձներ է փոխանցել Չինաստանին համապատասխան ուղիներով՝ ակնկալելով սկսելու բանակցություններ։ Չինաստանը ներկայումս այդ առաջարկները ուսումնասիրում է»,-ասել է խոսնակը:։
Ըստ հեռուստաալիքի՝ նման մեկնաբանությունները վկայում են Պեկինի կողմից կոշտ դիրքորոշման որոշակի վերանայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք սկսված սակագնային պատերազմը զգալիորեն սրեց երկու երկրների հարաբերությունները, իսկ Պեկինը մինչ այժմ հետևողականորեն մերժում էր բանակցությունների մեկնարկի հնարավորությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։