Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի. ԱՄՆ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, այս մասին Վենսը ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտությունը մոլեգնում է արդեն ավելի քան երեք տարի։
Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի առջև կանգնած հիմնական հարցը ներկայումս այն է, թե ինչպես կարելի է աջակցել Ռուսաստանին և Ուկրաինային՝ գտնելու ոսկե միջինը և վերջ դնելու հակամարտությանը։
«Սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանն ու Ուկրաինան։ Միայն իրենք կարող են համաձայնության գալ և դադարեցնել այս դաժան, դաժան պատերազմը», – ընդգծել է նա։
Փոխնախագահի այս հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Վաշինգտոնը և Կիևը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի կողմից հազվագյուտ մետաղների արդյունահանումից ստացված շահույթի բաժին կստանա՝ անվտանգության ոլորտում ապագա աջակցության դիմաց։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ