Այ ծաղրածունե՛ր, Կրե՞մլն է Չախոյանին ուղարկել Նոր Նորքի թաղապետարան, լակոտապետություն է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Նոր Նորքի թաղապետի լիազորությունները պետք է կասեցվեն, պետական պաշտոնյայի արարքին պետք է տալ ծայրագույն քրեաիրավական գնահատական։ Պարկեշտ կուսակցությունն իր թիմակցին գնահատական կտար, բայց գողական սխոդկայի օրենքներով են շարժվում, եթե մերն է, ուրեմն՝ ճիշտ է, անկախ նրանից, թե ինչ է արել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
«Ծաղրածուների շքերթ է, գեոպոլիտիկ հարց դարձրեցին Նոր Նորքի թաղապետի խուլիգանությունը։ Կրեմլո՞ւմ, թե ԳՇ-ում են պլան գծել, որ մուտք գործեն Նոր Նորքի թաղապետարան, ամոթ է։ Այս ամենն արվում է արդարացնելու իրենց կուսակցի խուլիգանությունը, որ աթոռը պահեն ու ընտրություններին մասնակցեն։ Իշխանությունը տրորում է հասարակությանը և ազատ ապրելու իրավունքը»,- ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
–00—ԱՊ