Հենրիխ Մխիթարյանի թուրք խաղընկերը մաֆիայի հետ կապերի համար որակազրկվել է
02/05/2025
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան, ազգությամբ թուրք Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։
2024 թ. սեպտեմբերին Ֆերդիկոն ձերբակալվել է մաֆիայի հետ կապերի և այլ հանցագործությունների կասկածանքով։ Ինձագին և Չալհանօղլուն համագործակցել են քննության հետ, հաստատել են կապը Ֆերդիկոյի հետ:
Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ինձագին տուգանվել է 15,000, իսկ Չալհանօղլուն՝ 30,000 եվրոյով։
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
–00—ՅՄ