Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վահագն Վերմիշյանի գործով բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վճռաբեկ բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա կարևոր քայլ էր Վահագն Վերմիշյանի իրավունքների զանգվածային խախտումները վերջնականապես վերացնելու ճանապարհին։ Հատկանշական է, որ դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը նշանակում է, որ հարցը Վճռաբեկում քննարկվելու է բացառապես պաշտապանության կողմի բարձրացված հարցերի շրջանակներում։ Իսկ մեր պահանջը մեկն է՝ արդարացում»,- գրել է նա։

–00—ՅՄ