Մեզ ոչնչացման են պատրաստում, իսկ մենք մանկական կարատեով ենք զբաղված, Բաքուն խաղաղություն չի ուզում

Ադրբեջանը՝ 2003 թվականից սկսած, սերտացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ, որ մեր հախից կարողանա գալ։ Ամեն տարի կրկնում են զորախաղերը, ծովային, ցամաքային զորքերի հետևակային հրամանատարությունը պատրաստություն է տեսնում։ Մենք պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ, Բաքուն իրենց համար գործիք է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր Վովա Վարդանովը։

«Անկարան տաք է պահում կոնֆլիկտը՝ իր իշխանության տակ պահելով Բաքվի ղեկավարին, ախմախ չպետք է լինենք, նրանք չեն կարող խաղաղության պրոցեսի միջնորդ լինել։ Մեզ ոչնչացնելու են պատրաստվում, իսկ մենք մանկական կարատեով ենք զբաղված»,- ընդգծեց Վարդանովը։

Անդրադառնալով Պակիստան-Հնդկաստան փոխհրաձգությանը՝ Վարդանովը նշեց, որ Բաքուն ստիպված աջակցելու է Պակիստանին, վերջինս 1992 թվականից չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, բայցի այդ 2020 թվականին իրենց հատուկ ջոկատայինները օգնել են Ադրբեջանին, նրանց «գցել» չեն կարող․ «Չինաստանն ու Պակիստանը սեղմում են Հնդկաստանին, ինչը մեզ համար լավ չէ, մենք իրենցից ենք զենք գնում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ