Եթե Տիգրան Տեր-Մարգարյանը հեռացվի, բոլորս վայր կդնենք մեր լիազորությունը․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ

01/05/2025 Քաղաքական

Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները: Այս մասին Հրապարակի հետ զրույցում ասել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանը։

«-Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։

-Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ հնչում է զրպարտանք, որովհետեւ մանկապարտեզը շահագործման հանձնված չի, շինբարեկարգման վարչությունն այդ մանկապարտեզով եզրակացություն չի տվել, շինարարը տուգանքներ է վճարում, որովհետեւ առ այսօր չի ավարտել իր աշխատանքը, բայց վարչական շրջանը դրա հետ կապ չունի։ Նման խնդիր ցանկացած վարչական շրջանում լինում է․․․ Զրպարտանքից բացի հնչում են նաեւ անձնական վիրավորանքներ։ Այսինքն՝ 2 օր անընդմեջ սադրում են, դրդում են մարդկանց, միտումնավոր գնացին կոնֆլիկտի։

-Դա արդարացնո՞ւմ  է բռնությունը, բոլորս տեսանք, թե ինչպես են 10 հոգով հարձակվում մեկի վրա՝ դաժան ծեծի ենթարկում։

-Բռնությունը չի արդարացվում, բայց չգիտեմ․․. Մենք հայ մարդիկ ենք եւ յուրաքանչյուրս պահ կա, որ կարող ենք նաեւ չդիմանալ, այո, պետք է դիմանալ, պետք է սադրանքին չտրվել, պետք է սառնասրտորեն դիմանալ այդ ամեն ինչին, բայց եղածը` եղել է․․․․Իրենք եկան այդ նկարները կախեցին, դիմանալու չի էլի, եկեք ճիշտը խոսենք։

-Դուք նրա փոխարեն նույն կերպ կվարվեի՞ք։

-Ես չեմ կարող ասել։

-Պաշտոնյան պետք է իրեն կարողանա կառավարել, էմոցիոնալ վարք կարող են դրսեւորել ակտիվիստները, շարքային մարդիկ, բայց․․․

-Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց երբ մարդուն հասցնում են, դու չես կարող ասել՝ այդ պահին ինչ կերպ կդրսեւորես։

-Այսինքն, հնարավոր էր՝ նաեւ սպաներ։

-Դե․․․ հնարավոր էր նաեւ հակառակը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ