Նոր Նորքի թաղապետին և Երևանի ավագանու անդամին մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ

«Մայր Հայաստան» դաշինքի Երևան քաղաքի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 24News-ին հայտնեց Մանուկյանի ընկերը։

Մենք փորձել էինք կապ հաստատել Մանուկյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսի զանգերին պատասխանեց ընկերը, նշելով, որ Մանուկյանն այս պահին քննչականում է և հարցաքննվում է։

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ինչպես նշել էինք, 24News-ի տեղեկություններով, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին ևս մեղադրանք է առաջադրվել:

Նշենք նաև, որ Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Արթուր Չախոյանին ևս մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:

Մերի Մանուկյան

 

                            

–00—ԱՊ