Ձեզ էլ են լավ ծեծելու, երկար չեք մնա, Փաշինյանի թամադայությամբ երկիրը խուլիգանապետություն եք սարքել

Վերջին մի քանի օրերի միջադեպերը ցույց են տալիս իշխող ուժի ողջ թշվառությունը։ Եվրոպա տանող ուժի ներկայացուցիչ թաղապետը հեռախոսով հայհոյանքներ է հղում ակտիվիստին, հետո ստանում գռեհիկ պատասխան ու ոհմակով հարձակվում, ծեծում են նույն ակտիվիստին։ Այս գործողությունները պետք է քրեական և քաղաքական գնահատականի արժանանան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Իշխանությունը քար դրեց երկրի զարգացման վրա, հաջորդ իշխանությունն էլ է նույնը անելու, քանի որ ՔՊ-ն չուզեց երկրում օրենք հաստատել։ Սա՞ է ձեր սարքած երկիրը, ձեզ քննադատող մարդուն հայհոյում, ծեծում եք, Փաշինյանի թամադայությամբ խուլիգանապետություն են սարքում երկիրը»,- հավելեց նա։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

–00—ԱՊ