Խելահեղ հանիպում էր. մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք. Մխիթարյան

01/05/2025 Սպորտ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» հետ առաջին խաղը (3-3) խելահեղ էր։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

«Դա խելահեղ հանիպում էր։ Հիանալի հանդիպում էր դիտելու համար, բայց շատ դժվար էր։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։
Կարծում եմ՝ կարող էինք ավելի լավ հանդես գալ։ Առաջին խաղակեսում մենք այդքան երկար առաջ էինք, բայց նախապես չէինք մտածում, որ արդեն հաղթել ենք։

«Բարսելոնան» մեծ ճնշում էր գործադրում։ Կատալոնացիները շատ լավ էին գնդակի հետ վարվում», – Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան հանդիպումը կկայանա Իտալիայում՝ հաջորդ երեքշաբթի։

–00–ԱՀ