Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

01/05/2025 Իրավական

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին 24News-ին փոխանցեց Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Կալանքի միջնորդության քննության հարցը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում իրավապահ մարմինները քննչական գործողություններ էին իրականացրել խուզարկություն կատարել: Այդ ընթացքում դատավոր Գաբրիելյանը նիստ է նախագահել, որն ընդմիջվել է և այլևս չի շարունակվել. խուզարկություններ էին իրականացվում նրա աշխատասենյակում:

Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ: Բարձր դատարանը երկու միջնորդություններն էլ բավարարել էր:
Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք ներկայացվեց, հետո կալանավորելու միջնորդություն:

Նշենք նաև, որ ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները:

Հիշեցնենք, որ այս գործով անցնում են նաև դատավոր Արտուշ Գաբրիելյանի օգնականն ու ընկերը, ովքեր ևս կալանավորված են:

Մերի Մանուկյան