Թուրքիայի ու Իտալիայի ռազմարդյունաբերական ընկերությունների միջև պայմանագիր է կնքվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի նախագահությամբ Թուրքիա-Իտալիա միջկառավարական 4-րդ գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով մեկնել էր Հռոմ, որտեղ հանդիպել էր Իտալիայի վարչապետի հետ:

Պայմանագրեր են ստորագրվել առևտրի, արդյունաբերական ներդրումների, տիեզերքի, մշակույթի, սպորտի, սոցիալական ծառայությունների, արխիվների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում:

Պայմանագրերից մեկի շրջանակներում համաձայնություն է ձեռքբերվել  թուրքական ռազմարդյունաբերական «Baykar» և իտալական օդատիեզերական «Leonardo» ընկերությունների միջև:

Պայմանագիրը ստորագրել են «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը և իտալական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին:

Ermenihaber

–00—ՍՊ