Ծածկադմփոց անել չի հաջողվի, Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը պետք է ենթարկվեն պատասխանատվության
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․ «Արթուր Չախոյանի նկատմամբ իրականացվածի մասով ՀՀ քրեական օրենագրքի միայն 195 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 5 ֊րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթը խստագույնա խնդրահարույց է ու անընդունելի, քանի որ առերևույթ տպավորություն է ստեղծվում, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը փորձ է կատարում ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու վարույթով կոծկել տեղի ունեցածը, իսկ այն, որ մինչ այս պահը համաձայն մամուլի հրապարակումների` դեպքի առանցքային պերսոնաժի` թաղապետի հետ որևէ իրավական գործընթաց չի իրականացվել, առավել քան հիմնավորում է այդ կասկածը։
Հաջորդիվ հավանաբար բերման ենթարկված այլ անձանցից մի քանիսին վերը նշված հոդվածով մեղադրանք կառաջադրվի ու կամ ինչ ֊ որ հիմքով կկարճվի վարույթը, կամ խիստ մեղմ սանկցիայով կպատժվեն դեպքի երկրորդական ֊ երրորդական մասնակիցներ, իսկ հովանավորչությունը, ամենաթողությունը, պետական պաշտոնյայի կողմից բեսպրեդելը կմնա անպատիժ։
Գտնում եմ, որ դեպքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 259 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 2 ֊րդ կետերով, այն է` մի խումբ անձանց կողմից անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ խուլիգանությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 450 ֊րդ հոդվածով, այն է` խոշտանգումը։ Ծածկադմփոց անել չի հաջողվելու, Նոր Նորքի թաղապետն ու իր հրոսակախումբը միանշանակ պետք է ենթարկվեն համարժեք ու արդարացի քրեական պատասխանատվության»։
–00—ՍՊ