ԵՄ-ն պետք է ընդունի հայերի մեկնած ձեռքը և համագործակցության կամուրջներ ստեղծի․ ԵԽ պատգամավորներ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽ պատգամավորները նման հայտարարություններ են արել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի՝ «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ընդունված բանաձևը նպատակ ունի աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին և օգնել Հայաստանին Եվրոպական Միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։