Միխայիլ Գալուստյանը 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից

Ռուսաստանցի հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը տեղեկացրել է, որ շուրջ 18 տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել է կնոջից՝ Վիկտորյայից, որից ունի երկու դուստր՝ Էստելան և Էլինան։ Այս մասին գրում է starhit.ru-ն:

«Ընկերներ և բոլոր նրանք, ովքեր ճանաչում են մեր ընտանիքին: Որոշ ժամանակ անց հարկ ենք համարում ձեզ ասել։ Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և այնպես է ստացվում, որ անցյալ տարի մեր կյանքի համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց: Մենք որոշեցինք ամեն մեկս գնալ մեր ճանապարհով: Մենք բաժանվել ենք առանց դժգոհության և պահանջների, երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև եղել է: Մենք շնորհակալություն ենք հայտնում միմյանց լավ տարիների համար, որ անցկացրել ենք միասին և շարունակում ենք մնալ լավ հարաբերություններում:

Ամուսնալուծությունը վերջը չէ, այլ կյանքի նոր փուլ։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է: Մենք առաջ ենք շարժվում կյանքում՝ պահպանելով հարգանքն ու լավ հիշողությունները միմյանց հանդեպ: Հրաժեշտ տալը միշտ չէ, որ դառնություն է, այն նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին է», – գրել է Գալուստյանը:

–00—ՅՄ