«Խիստ ցավում եմ այս վիճակի համար»․ Վազգեն արքեպիսկոպոսը արձագանքում է․ News.am
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Այս օրերին համացանցում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։ News.am-ը կապ է հաստատել և որոշ պարզաբանումներ ստացել Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացվում է ստորև.
«-Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։
Բարև Ձեզ, Աստված պահապան։
-Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…
-Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում եմ։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ նաև նախընթաց տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել: Մնացածի մասով վերստին ափսոսում եմ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ