Հայտնի է, թե քանի խաղով են որակազրկվել Ռեալի կազմում կարմիր քարտ ստացած խաղացողները

30/04/2025 Սպորտ

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ «Բարսելոնայի» դեմ կայացած Կլասիկոն (3:2), բուռն ավարտ ունեցավ Մադրիդի «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստների համար։ Հանդիպման վերջնամասում «սերուցքայինների» երեք խաղացողներ կարմիր քարտ ստացան այն ժամանակ, երբ արդեն լքել էին խաղադաշտը։

COPE-ի փոխանցմամբ՝ «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով՝ եզրափակչում իր ոչ սպորտային վարքի համար։ Մասնավորապես, գերմանացին սառույց է նետել մրցավարի ուղղությամբ և հեռացման պահին փորձել մոտենալ նրան։

Լուկաս Վասկեսը որակազրկվել է 2 հանդիպման՝ փոխարինվելուց հետո խաղադաշտում քայլելու, ժեստերով դժգոհություն հայտնելու և մրցավարի որոշումների դեմ բողոքելու համար։

Ինչ վերաբերում է Ջուդ Բելինգհեմին, ապա նրա կարմիր քարտը հետագայում չեղարկվել է։ Նա որակազրկվել էր խաղից հետո մրցավարին ագրեսիվ տոնով դիմելու համար։

Աղբյուրը՝ Armsport.am:

–00—ՅՄ