Վեհափառն ընդունել է Վրաստանի նախագահին․ ընդգծվել է խաղաղ համագործակցության կարևորությունը

29/04/2025 Քաղաքական

Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը՝ երկարաժամկետ կայունության և զարգացման ապահովման համար։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Վրաստանը։

Նշվում է, որ Վրաստանի նախագահն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Վեհափառն ու Վրաստանի նախագահը քննարկել են վրաց և հայ ժողովուրդների միջև դարավոր պատմական բարեկամությունը, նաև Վրաց ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։

–00—ՅՄ