Այն լուրերը, որ Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. փաստաբան

Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ասլանյանը:

«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-գրել է նա:

–00—ՅՄ