Վրանը կհավաքվի, արցախցիների պահանջներն ընդունել է կառավարությունը, եղել է հետ քայլ

Երեկ հանդիպել ենք փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, նրանք ոչ միայն երկարաձգելու են 40 հազար դրամ աջակցությունը, այլ ընդունել են այն պահանջները, որոնք ներկայացրել ենք, ընդունել են նաև, որ այս աջակցության ծրագրերը չեն գործում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի համակարգող անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության շտաբի կողմից Ազատության հրապարակում տեղադրված վրանը խորհրդի որոշմամբ հանվելու է:

«Առաջիկ 10 օրվա ընթացքում հանրությանը կներկայացնենք կատարված աշխատանքը, եթե կարիք լինի երկրորդ հանրահավաք անելու՝ կաշկանդված չենք, կգնանք այդ ճանապարհով»,- ասաց նա՝ նշելով, որ վրանը կհավաքվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ