Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

29/04/2025 Տնտեսական

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի առաջատար գործատուներից մեկը՝ Ամիօ բանկը, մշտապես ստեղծում է զարգացման և առաջխաղացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրացնել իր ներուժը՝ նպաստելով բանկի կայուն զարգացմանը:

Ամիօ բանկը, և´ որպես գործատու, և´ որպես ֆինանսական կառույց, խրախուսում է նախաձեռնողականությունը, ապահովում է հավասար պայմաններ աշխատանքային առաջխաղացման համար և մեծապես աջակցում է իր աշխատակիցների շարունակական կրթությանը և մասնագիտական զարգացմանը:

Ամիօ բանկը վստահելի գործատու է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսաբանկային ոլորտում կառուցել կայուն և խոստումնալից կարիերա:

Այս մոտեցումներն ու արժեքներն իրենց ուրույն տեղը գտան ապրիլի 25-ին և 26-ին կայացած Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին, որտեղ Ամիօ բանկը առանձնացավ տպավորիչ տիեզերական ձևավորմամբ և մարդաշատ տաղավարով: Մասնակիցների հետաքրքրությունն Ամիօ բանկի ներկայացրած թափուր հաստիքների նկատմամբ շատ մեծ էր՝ ստեղծելով աշխույժ և ոգևորիչ միջավայր:

Տաղավարի հատուկ լուսանկարահանման գոտում այցելուները հնարավորություն ունեցան ստանալու իրենց Ամիօ բրենդավորված լուսանկարները և մասնակցելու հատուկ խաղարկությանը` շահելով բանկի կողմից պատրաստված նվերներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները տեղեկացան նաև առաջիկայում մեկնարկող ՙԱմիօ ժամանակաշրջան՚ կրթական-բարեգործական ծրագրի մասին:

Բանկի կողմից առաջարկվող թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

 

 

–00—ԱՊ