Կաշառքի գործ. Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի մասնակցությամբ ապացուցողական գործողություն է իրականացվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են իրականացվել այդ գործողությունները։
«Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի ապրիլի 29–ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն»,– ասացին կոմիտեից։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
–00—ՅՄ