«ՀայաՔվե»-ն Գյումրիի և Փարաքարի ընտրություններում խախտումների մասին զեկույցն ուղարկել է դեսպաններին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ–ների հետ համատեղ, 2025 թ․ մարտի 16-ից մինչև ապրիլի 7-ը ՀՀ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է անկախ դիտորդի կարգավիճակով՝ իրականացնելով ընտրական գործընթացի մշտադիտարկում, ներառյալ քվեարկության դիտորդական վերահսկողություն 14 և 31 ընտրատարածքների 98 ընտրական տեղամասերում, հայտնում են նախաձեռնությունց։
Նշվում է, որ աշխատանքի արդյունքում «ՀայաՔվե» միավորման կողմից ներգրավված դիտորդները արձանագրել են մի շարք ընտրախախտումներ, որոնք ուղարկվել են ՀՀ-ում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին (դեսպանություններին և միջազգային կազմակերպությունների գրասենյակներին):
–00–ՀԱ