Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին

Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, սոցցանցում հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Հունգարիայի խորհրդարանը հենց նոր քվեարկեց ՄՔԴ-ից դուրս գալու օգտին: Այս որոշումը կայացնելով մենք հրաժարվում ենք քաղաքականացված ինստիտուտի մաս լինել, որը կորցրել է իր անաչառությունն ու վստահությունը»,- գրել է նա:

Հունգարիայի՝ ՄՔԴ-ից դուրս գալու որոշման մասին ապրիլի սկզբին հայտարարել էր վարչապետ Վիկտոր Օրբանը։

–00–ԱՀ