Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են. Գեորգի Շարվաշիձե
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան։
Դեսպանն ընդգծել է, որ Վրաստանի նախագահը Հայաստան այցի ընթացքում աշխատանքային շատ ինտենսիվ ծրագիր ունի, նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները իսկապես պատմական մաքսիմումի վրա են»,- հայտարարել է դեսպանը։
Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին ժամանել է Հայաստան։ Ապրիլի 29-ին կայացել է նրա հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։
–00—ՅՄ