Լիբանանահայ երիտասարդը՝ դժբախտ պատահարի զոհ

 

Բեյրութի Arevelk-ի աղբյուրներից տեղեկացանք, որ լիբանանահայ Վիգեն Սագարյանը մահացել է տանիքից վայր ընկնելու հետեւանքով։ Դեպքը կատարվել է Անթիլիասին կից Մզհեր թաղամասի իրենց շենքում։

Նա աշխատում էր հոր հետ՝ վերելակների սպասարկման ընկերությունում։ Վիգեն Սագարյանն արմատներով Այնճարից է, ծնվել է 1981-ին։ Կհուղարկավորվի վաղը, հոգեհանգիստը կկատարվի նրա ծննդավայրի «Սուրբ Պողոս» եկեղեցում։