Վրաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ
28/04/2025
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Վրաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման ներուժ ունի։ Որպես չեզոք երկիր շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ:
Այս մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան Ադրբեջան այցելելուց մի քանի օր անց:
Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք են արտահայտում։ Նույն վերաբերմունքն են արտահայտել նաև նրանց արտգործնախարարները վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ Վրաստանի նախագահի այցը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշ է։ Հարևանների, հատկապես ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրության ոլորտ է, ասել է նա։
–00—ՍՊ