Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդը պետք է լայնորեն լուսաբանվի․ ռուս դիվանագետներ

28/04/2025 Քաղաքական

Ապրիլի 26-ին Երևանում տեղի ունեցավ «Աշխարհն առանց նացիզմի» թեմայով կլոր սեղան-քննարկումը: Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Միջոցառման ընթացքում քաղաքագետները, սոցիոլոգները, պատմաբաններն ու հասարակական գործիչները քննարկել են ժամանակակից աշխարհում նացիստական գաղափարախոսության ռեցիդիվների և Հայրենական մեծ պատերազմի պատմության կեղծման փորձերի խնդիրները:

Կլոր սեղանին ներկա ռուս դիվանագետները կարևորել են Հայրենական Մեծ պատերազմի մասին ճշմարտության պահպանումն ու փոխանցումը երիտասարդ սերունդներին, մասնավորապես՝ Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդի լայն լուսաբանումը:

–00—ՍՊ