Պուտինը Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադար է հայտարարել. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։

Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

–00—ՅՄ