Թրամփի վարկանիշն ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելուց 100 օր անց արձանագրվել է, որ Դոնալդ Թրամփը հավանության ամենացածր վարկանիշն ունի ամերիկացի ղեկավարների շրջանում վերջին 80 տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է ABC News-ի, Washington Post-ի և Ipsos-ի կողմից։
Ուսումնասիրության համաձայն՝ հարցման մասնակիցների միայն 39%-ն է հավանություն տալիս այն բանին, թե ինչպես է Թրամփը կառավարում երկիրը, 55%-ը դժգոհություն է հայտնել նախագահի աշխատանքից։ Մասնավորապես, հարցվածներից շատերը մտահոգված են տնտեսության վիճակով. 73%-ը կարծում է, որ այն գտնվում է վատ վիճակում։
Հարցվածների 71%-ը որպես գների աճի պատճառ համարում է Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը։ Հարցվածների միայն 31%-ն է համաձայն ԱՄՆ նախագահի այն փաստարկների հետ, թե տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամուր հիմք կունենա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ