Հայտնաբերվեց ապօրինի պահվող հինգ ատրճանակ. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպեատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 45-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է հրազեն:
Տեղեկությունը ստուգելուց հետո, ապրիլի 23-ին՝ ժամը 12.10-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մարտական ատրճանակ` պահեստատուփով, որի մեջ կար հինգ փամփուշտ:
Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեկան վարույթ, որի շրջանակներում Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները զննեցին նրա բնակարանը։ Հայտնաբերվեց ևս չորս մարտական ատրճանակ՝ «Կոլտ», «Բերետա», «Գլոկ» տիպի, մեկն էլ` առանց գրառման:
45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
–00–ԱՀ