Հյուսիսային Կորեան հայտարարել է Ռուսաստան զորքեր ուղարկելու մասին

Հյուսիսային Կորեան պաշտոնապես հաստատել է Ռուսաստան զորքեր ուղարկելը՝ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակներում, հայտնել է երկրի Կենտրոնական ռազմական հանձնաժողովը։

«Ընկեր Կիմ Չեն Ընը, հիմնվելով ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության և գնահատման վրա, եկել է այն եզրակացության, որ ներկայիս իրավիճակը համապատասխանում է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի 4-րդ հոդվածին, և դրա հիման վրա որոշում է կայացրել մեր զինված ուժերը ուղարկել ռազմական գործողություններին մասնակցելու՝ այդ մասին տեղեկացնելով ռուսական կողմին», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սրբազան առաքելություն՝ երկու երկրների միջև բարեկամությունն ու միասնությունը ամրապնդելու, դրանց զարգացումն ու բարգավաճումն ապահովելու, ինչպես նաև իր պետության պատիվը պաշտպանելու համար։

–00—ՅՄ