ՌԴ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ զրույցի թեման եղել է ուկրաինական ճգնաժամը։

Լավրովը և Ռուբիոն ընդգծել են բանակցությունների նախապայմանների ամրապնդման կարևորությունը՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ուղու շուրջ համաձայնության գալու համար։

«Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների շուրջ, որը վերջերս զգալիորեն ակտիվացել է»,- ասվածէ հաղորդագրության մեջ։

Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները բոլոր մակարդակներում։

–00—ՅՄ