Ուոլցը խուսափել է Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ հարցից

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը խուսափել է պատասխանել Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից հետո ուկրաինական կարգավորման առաջընթացի վերաբերյալ հարցին։

Երբ ABC-ն նրան ուղղել է համապատասխան հարցը, Ուլցը շարունակել է քննարկել այն պայմանները, որոնց ներքո տեղի է ունեցել հանդիպումը և թե ինչ նշանակություն կարող է այն ենթադրաբար ունենալ Թրամփի համար, ով ցանկանում է հիշվել որպես «խաղաղության նախագահ»։ Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը վճռականորեն տրամադրված էր Զելենսկու հետ դեմ առ դեմ խոսելուն։

«Երկու կողմերն էլ պետք է ցանկանան խաղաղություն», – շարունակել է ԱՄՆ նախագահի օգնականը։ «Նախագահ Թրամփը հանձնառու է դիվանագիտական ​​մեթոդներով վերջ դնել հակամարտությանը, խոսել երկու կողմերի հետ։ Ընդամենը 100 օրվա ընթացքում տեղի են ունեցել բանակցությունների մի քանի փուլ»։

ԱՄՆ նախագահի և Զելենսկու հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ Այն տևել է մոտ 15 րոպե, և Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունին, այն որակել է որպես շատ արդյունավետ։

–00—ՅՄ