ՀԱՄԱՍ-ը բաց է Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար․ Թուրքիայի ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Վերջին օրերին «ՀԱՄԱՍ» շարժումն ավելի բաց է Իսրայելի հետ Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու հարցում։ Այս կարծիքը Դոհայում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ բանակցություններից հետո։
«Մենք տեսնում ենք, որ «ՀԱՄԱՍ»-ը ավելի հեշտությամբ կընդունի համաձայնագիրը, որը չի սահմանափակվի միայն հրադադարով, այլ կլինի լուծման համապարփակ մոդել։ Մենք այս մասին խոսել ենք սկզբից, և եթե կողմերն ունեն բարի մտադրություններ, այս ճգնաժամը կարող է լինել վերջինը, որին մենք կբախվենք։ Միևնույն ժամանակ, այն կարող է լինել ավելի լուրջ ճգնաժամերի նախանշան, որոնք կգան ավելի ուշ։ Հետևաբար, մեր նպատակն է այս ճգնաժամը վերածել հնարավորության և հասնել մշտական լուծման՝ հիմնված ընդհանուր կամքի վրա», – ասել է Ֆիդանը։
–00—ՅՄ