Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու ծրագրերից․ The Times
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է հրաժարվել Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու ծրագրերից։ Այս մասին գրում է The Times թերթը՝ հղում անելով «կամավորների կոալիցիայի» բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին։
«Ռիսկերը չափազանց բարձր են, և ուժերը բավարար չեն նման առաջադրանքի համար», – ասել է աղբյուրը, որը տասնյակ հազարավոր եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու ծրագրերը համարում է անհիմն։ «Միացյալ Թագավորությունը միշտ էլ ելել է դրանից։ Հենց Ֆրանսիան էր, որ կողմնակից էր ուժի ավելի մեծ ցուցադրությանը»։
Բացի այդ, ինչպես նշում է հրատարակությունը, հրադադարից հետո Ուկրաինայում օտարերկրյա զորակազմ տեղակայելու ծրագրերից հրաժարվելը դիտվում է որպես զիջում Մոսկվային, որը նպաստում է խաղաղության բանակցությունների արագ ավարտին։ Ըստ The Times-ի՝ Կիևի եվրոպացի դաշնակիցները կկենտրոնանան Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման, ինչպես նաև օդային և ծովային առաքելություններ իրականացնելու վրա։
–00—ՅՄ