Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար

Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման բանակցությունների վերագործարկման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես կրկին առաջարկում եմ դիվանագիտությունը: Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել և այցելել Փարիզ, Բեռլին և Լոնդոն: Ես պատրաստ էի դա անել նախքան ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունների սկիզբը, բայց «եվրաեռյակը» հրաժարվեց», – գրել է Արաղչին X սոցիալական հարթակում:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ «եվրաեռյակի» հետ իրանի հարաբերությունները եղել են ինչպես բարձր, այնպես էլ ցածր մակարդակի վրա, սակայն «այժմ դրանք գտնվում են ցածր մակարդակի վրա»։

«Գնդակն այժմ «եվրաեռյակի» դաշտում է», – հավելել է իրանցի դիվանագետը։

–00—ՅՄ