Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. բրիտանական The Telegraph-ի հոդվածը

24/04/2025 Քաղաքական

Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը հոդված է հրապարակել՝ զուգահեռներ անցկացնելով 20-րդ դարում Օսմանյան Կասրությունում իրականացված Մեծ եղեռնի և 21-րդ դարում ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պատմական  շարունակվող ոճրագործություններ» այսպես է բնորոշել հոդվածի հեղինակ Դեյվիդ Ալթոնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվածը:

«1915 թվականին հայ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանը ընդամենը տասնվեց փրկվածներից մեկն էր այն 250 մտավորականներից, ովքեր ձերբակալվել և արտաքսվել էին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրա սարսափելի փախուստը մահվան երթերից դեպի Սիրիայի անապատ նկարագրված է «Հայ Գողգոթան» գրքում՝ վկայություն, որը մերժում է պատմության մոռացությունը և զգուշացնում դրա մահաբեր հետևանքների մասին։

Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի՝ ոգեկոչելու այս ողբերգությունը։ 2015թ.-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց զոհերին՝ նրանց հռչակելով որպես սրբեր։ Այս հիշատակի պահը ոչ միայն անցյալը սգալու մասին է, այլ նաև ներկային դիմագրավելու կոչ է։ Պատմական ու շարունակվող ոճրագործությունների միջև շարունակական կապը պարտադրում է մեզ այժմ խոսել՝ առանց երկիմաստության։

Այսօր նույն հայերի սերունդները կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023 թվականին ավարտին հասցրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը՝ հարկադրելով 120,000 էթնիկ հայերին հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Չնայած մարդու իրավունքների փորձագետների և միջազգային կառույցների հրատապ նախազգուշացումներին՝ աշխարհի առաջնորդները կրկին շրջվել են այլ կողմ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ