Փաշինյանը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից ՀՀ-ում հումանիտար ծրագրերը
24/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում:
Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են և առաջիկայում նախատեսվող մյուս նախագծերը:
Գարի Ֆիլլիպսը և Սերժ Պուչաքճյանը շնորհակալություն են հայտնել Կառավարությանը համագործակցության և ծրագրերի առաջմղման ուղղությամբ աջակցության համար:
–00—ՅՄ