Ինչո՞ւ և ինչպե՞ս է սկանդալը հասունացել Թեհրանի հայկական եկեղեցու բակում

Ըստ Թեհրանում 24News-ի աղբյուրների, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառման ժամանակ հասունացած սկանդալի պատճառը եղել է՝ Իրանում ՀՀ դեսպանության աշխատակիցներից մեկի անվայել պահվածքը։

Բանն այն է, որ պաշտոնական Երևանի վարած հանձնվողական և ուրացման քաղաքականությանը վանկարկումներով ընդդիմացող ՀՀ քաղաքացի կնոջ հասցեին դեսպանության աշխատակիցը հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ինչին ի պատասխան կինը հակադարձել է ծաղիկը ձեռքից պոկելու քայլով։

Նշենք, որ դիվանագիտական արարողակարգով սահմանվում է, որ դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձնակազմի գործունեության խոչընդոտումը ենթակա է պատասխանատվության, եթե, իհարկե, տվյալ դիվանագետը, իր հանգամանքից և կարգավիճակից ելնելով, չի խախտել բարեվարքության և արարողակարգով չնախատեսված պահելաձևը։

–00—ՅՄ