Հայոց Ցեղասպանությունը ողբերգություն է, որն արժեցել է մեկուկես միլիոն կյանքեր. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։

Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։

Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին:

–00—ՅՄ