Ես տեսել եմ՝ ոնց են հայերին գերեվարում Արցախում, նրանք մնացին, որ բնակչությունը խաղաղ դուրս գա

24/04/2025 Տեսադարան

Արցախի մեր գործընկերների հետ եկել ենք Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 110 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությանը։ Տեսնում ենք, որ չդատապարտված ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում։ Մենք ականատես ենք եղել դրան՝ Արցախում։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Անհնար է մոռանալ կամ մոռացության մատնել ցեղասպանության դրսևորումը»,– նշեց Շահրամանյանը։

Անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարմանը՝ նախագահը նշեց, որ ինքը տեսել է, թե ինչպես են հայերին գերեվարում Արցախում, սակայն չցանկացավ մեկնաբանել՝ հավելելով, որ առաջիկայում կանդրադառնա այդ թեմային։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ԱՀ