Սուրբ Պետրոսի տաճարը ողջ գիշեր բաց է մնացել Հռոմի պապին հրաժեշտ տվող մարդկանց մեծ հոսքի պատճառով

Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողների մեծ հոսքի պատճառով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը, որտեղ տեղակայված է նրա դագաղը, գրեթե ողջ գիշեր բաց է մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իսպանական EFE գործակալությունը։

Չնայած որ պլանավորված էր Վատիկանի բազիլիկան փակել կեսգիշերին, սակայն որոշվել է այն բաց թողնել մինչև լուսաբաց՝  տեղական ժամանակով 05:30, որպեսզի շուրջ երեք ժամ հերթում սպասող մարդիկ կարողանան ներս մտնել՝ հարգանքի տուրք մատուցելու քահանայապետին։

Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև ապրիլի 25-ի տեղական ժամանակով ժամը 19:00-ն, որից հետո տեղի կունենա դագաղի փակման արարողություն։

–00—ՅՄ