Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու դատապարտելը ողջ մարդկության պարտականությունն է

24/04/2025 11:22 Միջազգային

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը ֆեյսբուքյան էջում գրում է. «2005թ․ ապրիլի 19-ին Լեհաստանի խորհրդարանը՝ Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

«Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»»։

–00–ԱՀ