Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն. Արմեն Սարգսյան

24/04/2025 10:06 Ներքին կյանք

Ապրիլի 24-ը դարձել է ճշմարտության անպարտելիության վկայություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը․

«Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն մեր կորցրածը՝ կյանքեր, բնակավայրեր, հայրենիք, այլև այն, ինչը դիմացավ ժամանակի փորձությանը՝ մեր արժանապատվությունն ու վերածնվելու կամքը։ Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ»։

–00—ՅՄ