Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը ուրանալու համար պարտադիր պիտի գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել

24/04/2025 Քաղաքական

Չկարծեք, թե Հայոց Ցեղասպանությունը հերքելու կամ ուրանալու համար պարտադիր պետք է բոյով մեկ կանգնել ու գոռալ, թե նման բան տեղի չի ունեցել։ Ցեղասպանության ուրացման և հերքման մի եղանակ է մեղքի բաժինը դահիճի ուսերից վերցնելը, կամ ոճիրը «հիմնավորող», «բացատրող» ու «մեկնաբանող» ձևակերպումները, գրում է «Լուսավոր Հայաստան»կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ցեղասպանության հերքման դրսևորում է 1.5 միլիոն զոհերի անուն ազգանունների ցուցակագրման ցանկությունը, խորը դիտավորությամբ առանձնացող գիտակցությամբ, որ ներկայիս պայմաններում դա իրատեսական չէ: Ցեղասպանության ուրացման դրսևորում է նաև բացահայտ պատմական փաստերը վերախմբագրելու միտումը, ասելով թե «մենք դեռ պետք է վերադառնանք այդ պատմությանը»:

Ահա ես ձեզ նկարագրեցի, թե ինչպես են ինստիտուցիոնալ արշավը մեկնարկել դեռևս մեկ տարի առաջ ու հիմա ասում են «հոյս արև» չենք ուրանում: Ոճիրի անհերքելիությունը ստիպել է անգամ Օսմանյան դատարանին մեղավոր ճանաչել Ցեղասպանության իրագործողներին և ահա 110 տարի անց հայկական հողի վրա մարդիկ Ցեղասպանության նոր մեղավորներ են ցանկանում նշանակել»։

–00—ՅՄ